Ամուսնական զույգը, որն ականատես է եղել արքայադուստր Դիանայի մահվան պատճառ դարձած ավտովթարին ու դրա հետևանքներին, պնդում է, որ դա «դժբախտ պատահար չէր»:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Ռոբին և Ջեք Ֆայրսթոնները պնդում են, որ մինչ օրս վախենում են իրենց կյանքի համար այն բանից հետո, երբ հայտնել են, որ երկու մուգ և խորհրդավոր մեքենա են տեսել դեպքի վայրում:
Ֆայրսթոնները Express պարբերականին ասել են, որ վերադառնալիս են եղել իրենց հյուրանոց, երբ անցել են այն թունելի միջով, որտեղ տեղի էր ունեցել բախումը: Նրանք պնդում են, որ երկու «պաշտոնական և տարօրինակ ձևով կայանված» մեքենաներ են տեսել, որոնք կանգնել էին արքայադստեր Mercedes S280 մակնիշի մեքենայի դիմաց:
Նրանք միայն հաջորդ օրն են իմացել, որ մեքենայում գտնվող կինը արքայադուստր Դիանան էր: Ռոբինը նշում է, որ այդ ժամանակ շտապել են ֆրանսիական ոստիկանություն՝ նշելով, որ թունելում են եղել վթարի պահին, իսկ իրենց պատասխանել են, որ «վկաներ շատ կան և անհանգստանալու կարիք չկա»:
Ինչպես ամուսինները պնդում են, Ֆրանսիայի, այնուհետև նաև Բրիտանիայի իշխանություններն իրենց արգելել են վկայություն տալ՝ նշելով, որ իրենց վկայությունը հակասական է:
Նրանց նույնիսկ չեն կանչել հարցաքննության առաջին հետաքննության ընթացքում, որը տեղի է ունեցել Լոնդոնում:
36-ամյա արքայադուստր Դիանան, եգիպտացի 42-ամյա միլիոնատեր Դոդի ալ-Ֆայեդը և նրանց վարորդ Հենրի Փոլը զոհվել են Փարիզում 1997-ի օգոստոսի 31-ին տեղի ունեցած ավտովթարում:
Թեև ամուսինները վախենում են, որ իրենց հետ կարող է որևէ վատ բան պատահել, Ջեքը ներկա պահին բանակցություններ է վարում կինոընկերության հետ իր «Հետապնդելով Դիանային» գիրքն էկրանավորելու համար:
0Comments