Չինաստանում երիտասարդն Apple ընկերության արտադրած բջջային հեռախոս և պլանշետ գնելու համար «սև շուկայում» վաճառել է երիկամը և այժմ տառապում է երիկամային անբավարարությունից, գրում է Daily Mail-ը:
Երիտասարդը որոշել էր iPhone և iPad գնել դեռևս 2011թ.-ին՝ 17 տարեկանում: Ծնողները նման թանկարժեք նվերի գումար չեն ունեցել, այդ իսկ պատճառով տղան համացանցի միջոցով կապի մեջ է մտել օրգանների վաճառքով զբաղվող մարդկանց հետ, որոնք խոստացել են նրա երիկամներից մեկի դիմաց լավ գին վճարել:
2011թ.-ի ապրիլին տղան ծնողներից գաղտնի վիրահատվել է: Երիկամը ստացած հիվանդն օրգանի դիմաց 10 հազար դոլար է վճարել, մինչդեռ երիտասարդը ստացել է այդ գումարի ընդամենը 10%-ը և գնել բաղձալի ապրանքները:
Շատ չանցած նրա առողջությունը վատթարացել է, նրա մոտ երիկամային անբավարարություն է սկսվել, իսկ միակ երիկամը սկսել է չգործել: Հեմոդիալիզի պատճառով տղան օրերով գամված է մնացել անկողնուն, իսկ վիրահատությունից 7 տարի անց ապրում է պետական նպաստով և մշտական խնամքի կարիք ունի:
Իրավապահ մարմինները հայտնաբերել են երիկամի հեռացման գաղտնի վիրահատության մեջ ներգրավված 2 բժշկի և 3 միջնորդի: Միջնորդները դատապարտվել են 3-5, բժիշկները՝ 3 տարվա ազատազրկման: Տուժածի ընտանիքը մոտ 21 հազար դոլարի չափով փոխհատուցում է ստացել:
Վաճառված երիկամ՝ iPhone գնելու համար
Չինացի երիտասարդի անմիտ քայլի հետևանքները
0Comments