Ձեղնահարկում հայտնաբերված արտեֆակտները բրիտանացի ամուսիններին միլիոնատեր են դարձրել

Հնագույն արտեֆակտների թվում են հրացան, չորս սուր, կատեխու ընկույզից արկղիկ եւ կնիքով ոսկե մատանի

Բրիտանիայից ամուսինները մի ակնթարթում միլիոնատեր  են դարձել ձեղնահարկում գտնված հին թերթերի մեջ փաթաթված հին իրերի շնորհիվ, գրում է The Mirror-ը:

Պարզվել է՝ արտեֆակտները Մայսուր թագավորության կառավարիչ Տիպու Սուլթանի գանձերն են:

1799 թվականին Վելինգթոնի դուքսի կողմից պարտության մատնվելուց հետո կառավարչի թագավորության արտեֆակտները նրա պալատից բերվել են Բրիտանիա: Գտածոների հավաքածուում ներառվել է Սուլթանի անձնական զենքը, որը Մայսուրի վագր են անվանել եւ որը նա օգտագործել է բրիտանացիների հետ վերջին մարտերի ժամանակ:

Հնագույն արտեֆակտների թվում են հրացան, չորս սուր, կատեխու ընկույզից արկղիկ եւ կնիքով ոսկե մատանի, որոնք Բրիտանիա էին տեղափոխվել մայոր Թոմաս Հարտի կողմից, որը մասնակցել էր չորրորդ անգլո-մայսուրական պաատերազմին:

Դրանք ժառանգաբար փոխանցվել են նրա ժառանգներին եւ հայտնվել են ամուսինների տան ձեղնահարկում: Մայորի ժառանգները պատմական իրերը պահպանել են երկար տարիներ՝ չիմանալով, որ դրանք միլիոններ արժեն: