Բաց հագուստի պատճառով կնոջը վռնդել են Լոնդոն թռչող ինքնաթիռից

Մանրամասներ
6

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Հարիեթ Օսբորնին բաց հագուստի պատճառով վռնդել են ինքնաթիռից, որն իսպանական Մալագայից պետք է թռիչք իրականացներ Լոնդոն: Այս մասին հայտնում է Sputnik International-ը:

Ուղևորուհին հագել է բաց դեկոլտեով հագուստ` առանց ներքնաշորի: Բորտուղեկցորդուհին նրան դուրս է հրավիրել` ոչ պատշաճ հագուստ կրելու համար: Միևնույն ժամանակ, EasyJet ավիաընկերությունը պնդում է, որ բրիտանուհուն ներս չեն թողել վատ վարքագծի պատճառով:

Ընկերության ներկայացուցչի խոսքով` Օսբորնին առաջարկել են մեկ այլ հագուստ հագնել: Կինը համաձայնվել է, սակայն շարունակել է վիրավորել աշխատակիցներին: Օսբորնը ստիպված է եղել գիշերն օդանավակայանում անցկացնել և Լոնդոն վերադառնալ մեկ այլ չվերթով: