Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը պատմել է, թե ինչպես է սպանել եւ մասնատել ուսանողուհուն

Սոկոլովը մի քանի կին է ունեցել, ունի երեխաներ։ Աղջիկներից մեկը սովորում է Ֆրանսիայում, համալսարանում, նշել է Բատուրինը

1

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի 63-ամյա պրոֆեսոր Օլեգ Սոկոլովը խոստովանել է, որ սպանել է մի աղջկա, որին հետո մասնատել է, տեղեկացնում է «ՄԿ»-ն՝ հղում կատարելով ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքին։

Նա ասել է, որ երեկոյան հանդիպել է աղջկան, բայց հետո նրանք վիճել են։ Տղամարդն ընկել է աֆեկտի վիճակի մեջ եւ սպանություն կատարել։

Իսկ երբ Սոկոլովը հասկացել է, թե ինչ է տեղի ունեցել, մասնատել է նրա մարմինը, իսկ հետո փորձել ազատվել նրանից։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, պրոֆեսորին կալանավորել են Ադմիրալտեյսկի շրջանի Մոյկի ափին, որտեղ նա փորձում էր ջրասույզ անել աղջկա մարմնի մասերն ամփոփող փաթեթը։ Դա նրան չի հաջողվել, նա ստիպված է եղել սուզվել սառը գետում, որտեղից նրան դուրս են բերել հարբած վիճակում։

Կտրատված վերջույթներից բացի, Սոկոլովի փաթեթում հայտնաբերվել է նաեւ օդամուղ ատրճանակ։ Այժմ նա հիվանդանոցում է, նրա բնակարանում աշխատում են քննիչները։ Արդեն հայտնաբերվել է աղջկա գլուխը։ Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով։ Սպանվածի անձը պարզել առայժմ չի հաջողվել խիստ վնասվածքների պատճառով։

Այդ ընթացքում Յուրի Լուժկովի կնոջ եղբայրը՝ Վիկտոր Բատուրինը, Telegram ալիքի հետ խոսակցության ժամանակ Սոկոլովին անվանել է «հրապուրվող մարդ»։ Նա նորմալ տղամարդ է, ոչ մի առանձնակի հակումներ ոչ ոք նրա մոտ չի նկատել։ «Նա լուրջ գիտնական է, Պատվո լեգեոնի շքանշան ունի, Ռուսաստանի ռազմապատմական վերականգնման հիմնադիրն է»,- ասել է գործարարը։

Սոկոլովը մի քանի կին է ունեցել, ունի երեխաներ։ Աղջիկներից մեկը սովորում է Ֆրանսիայում, համալսարանում, նշել է Բատուրինը։