Լիլի Վեթերալը նշել է իր 6-ամյակը՝ չնայած սարասփելի ախտորոշմանը՝ հիդրաէնցեֆալիային: Սա շատ հազվադեպ, գլխուղեղի բնածին արատ է, որը բնութագրվում է մեծ կիսագնդերի ամբողջական կամ մասնակի բացակայությամբ:
Զարգացման այդ անոմալիայի արդյունավետ բուժում գոյություն չունի, ուստի, որպես կանոն, երեխաները մահանում են կյանքի առաջին տարվա ընթացքում:
The Daily Mail-ը հաղորդում է, որ բժիշկները կանխատեսել են, որ Լիլին մի քանի ամիս էլ չի ապրի:
Փոքրիկը գրեթե զրկվել է լսողությունից եւ տեսողությունից, սակայն ի զարմանս բժիշկների, սկսել է աստիճանաբար ճանաչել իր բարեկամներին, ժպտալ եւ անգամ շաբաթը երկու անգամ դպրոց հաճախել:
Լիլիի մայրը հղի է եղել երկվորյակներով, սակայն աղջիկներից մեկը մահացել է դեռ մոր արգանդում: Բժիշկները ստիպված են եղել անպահաղ կեսարյան հատում անել, ինչի արդյունքում Լիլին ժամկետից 3 շաբաթ շուտ լույս աշխարհ է եկել եւ ըստ բժիշկների կույր եւ խուլ է եղել:
Չնայած դրան կյանքի առաջին շաբաթներին սկանավորում չի անցկացվել: Դուրս գրվելու նախորդ օրը բժիշկները հետազոտել են Լիլիի գլխուղեղը եւ ստացված պատկերը նրանց շոկի է ենթարկել. նրա ուղեղի կեսը բացակայել է:
Զարգացման այս արատի հաճախականությունը կազմում է մոտ մեկ դեպք 250 հազարի մոտ: Ծնվելու ժամանակ հիդրաէնցեֆալիայոցվ երեխաները կարող են լիովին նորմալ թվալ, խնդիրները սկսում են աստիճանաբար հայտնվել: Բժիշկների կանխատեսումով՝ Լիլիին մնում էր ապրել մի քանի ամիս:
Սակայն աղջիկը իսկական դիմացկունություն է դրսեւորել. լսողությունը եւ տեսողությունը մասնակի վերականգվել են, նա կարողանում է էմոցիաներ արտահայտել:
Լիլին անհրաժեշտ սննդարար նյութերը ստանում է հատուկ խողովակի միջոցով: Մինչդ այդ բժիշկները ձեռնպահ են մնում հետագա կանխատեսումներից, հաշվի առնելով, թե որքան հազվադեպ է հանդիպում այդ պաթոլոգիան:
0Comments