Բրիտանիայից ամուսինները մի ակնթարթում միլիոնատեր են դարձել ձեղնահարկում գտնված հին թերթերի մեջ փաթաթված հին իրերի շնորհիվ, գրում է The Mirror-ը:
Պարզվել է՝ արտեֆակտները Մայսուր թագավորության կառավարիչ Տիպու Սուլթանի գանձերն են:
1799 թվականին Վելինգթոնի դուքսի կողմից պարտության մատնվելուց հետո կառավարչի թագավորության արտեֆակտները նրա պալատից բերվել են Բրիտանիա: Գտածոների հավաքածուում ներառվել է Սուլթանի անձնական զենքը, որը Մայսուրի վագր են անվանել եւ որը նա օգտագործել է բրիտանացիների հետ վերջին մարտերի ժամանակ:
Հնագույն արտեֆակտների թվում են հրացան, չորս սուր, կատեխու ընկույզից արկղիկ եւ կնիքով ոսկե մատանի, որոնք Բրիտանիա էին տեղափոխվել մայոր Թոմաս Հարտի կողմից, որը մասնակցել էր չորրորդ անգլո-մայսուրական պաատերազմին:
Դրանք ժառանգաբար փոխանցվել են նրա ժառանգներին եւ հայտնվել են ամուսինների տան ձեղնահարկում: Մայորի ժառանգները պատմական իրերը պահպանել են երկար տարիներ՝ չիմանալով, որ դրանք միլիոններ արժեն:
0Comments