Հղիության 22-րդ շաբաթում լույս աշխարհ եկած անհաս երկվորյակների ծնողները հանդիպել են նրանց կյանքը փրկած սանիտարական ավիացիայի թիմի հետ:
The Daily Mail-ը հաղորդում է, որ անցյալ տարվա օգոստոսին Անգլիայի 41-ամյա բնակչուհի Ջեննի Փաուելի մոտ հանկարծակի երկունքի ցավեր էին սկսվել:
Ամուսինները դիմել էին տեղական հիվանդանոցին, սակայն պարզվել էր, որ ծննդկանին նեղ մասնագիտական օգնություն է պետք, որը կարող էին մյուս քաղաքում ցուցաբերել:
Ջեննին հիվանդանոց էր տեղափոխվել առողջապահության ծառայության ուղղաթիռով եւ արդեն հաջորդ օրը ծննդաբերել երկվորյակներ Ջենսոնին եւ Ռուբենին:
Ջենսոնի քաշն ընդամենը 535 գրամ էր եւ նրա ողջ մնալու հնարավորությունները զրոյական էին: Ինչ վերաբերում է Ռուբենին, որը ծնվել էր 590 գ քաշով, ապա նրա ապրելու հավանականությունը գնահատվում էր 20-30 տոկոս:
Չնայած դրան՝ փոքրիկներն իսկական մարտական ոգի էին ցուցաբերել եւ դարձել Բրիտանիայի ամենափոքր անհաս եւ ողջ մնացած տղա երկվորյակները:
Մեկ տարի անց ընտանիքը որոշել էր հանդիպել սանիտարական ավիացիայի թիմի հետ, որը ժամանակին կնոջը հասցրել էր այլ քաղաք:
Թիմում ընդգրկված էին կապիտանը, երկրորդ օդաչուն, բորտուղեկցորդը, պարաբժիշկը եւ մանկաբարձւոհին:
Ջեննին պատմում է, որ հղիացել է ԱՄԲ միջոցով իր 2 տարեկան որդու՝ Լիննիի մահից հետո:
8 օրականում Ռուբենը աղիքներիի վիրահատության էր ենթարկվել, իսկ Ջենսոնը ծնվելուց հետո թույլ թոքերի պատճառով բուժում է ստանում:
Երկու փոքրիկներին արյան 20 փոխներարկում են արել, նրանք հիվանդացել են սեփսիսով, պնեւմոնիայով, ճողվածք ունեցել եւ այլ առողջական խնդիրներ:
Այն, որ նրանք ողջ են մնացել, ծնողներն իսկական հրաշք են անվանում:
«Հիանալի իրադարձույթուն է առաջին ծննդյան տարեդարձին հանդիպել նրանց, ովքեր փրկել են կյանքդ», -նշում է Ջեննին՝ երախտագիտություն հայտնելով փրկարարներին:
0Comments