Ասում են՝ կազակները համտեսել են հայկական թանապուրը և նոր անուն են հորինել այդ ուտեստի համար։ Պատմում են, որ այդ ապուրը կազակներին փրկել է ցրտից, ու հենց այդտեղից է առաջացել ապուրի անվանումը` «սպաս» («спас»- ռուս. «փրկեց»)։
Մի անգամ ռուս կազակները մտել են Կարսի մարզի հայկական տներից մեկը։ XIX դարն էր, երբ ռուս-թուրքական պատերազմներից հետո կազակական գնդերը մշտապես տեղակայվում էին Անդրկովկասում։
Կազակները մրսած ու սոված էին, իսկ լեռներում երեսուն աստիճան սառնամանիք էր։
Ըստ հյուրընկալության անխախտ օրենքի` տանտերն անսպասելի հյուրերին պետք է մի ափսե տաք ապուր հյուրասիրեր, որը հնուց ի վեր պատրաստում էին հայկական յուրաքանչյուր օջախում։ Կազակներն ուտում են ապուրը, շնորհակալություն հայտնում տանտիրոջն ու ասում. «Փրկեցիր («спас») մեզ, եղբայր, պարզապես փրկեցիր: Այդ ժամանակվանից ավանդական հայկական թանապուրը ևս մեկ անուն ստացավ :
Ըստ ավանդույթի` ապուրը եփում էին թոնրում։ Այդ տարիներին դա հայկական ընտանիքների համար ամենասովորական վառարանն էր։ Գյուղացիները թոնրում թխում էին նաև հայտնի հայկական լավաշը, որը մատուցում են սպասի հետ։
Ավանդություններ, զրույցներ, առակներ ֆեյսբուքյան էջից
0Comments