Հարավային դելտա-Աքվարիդներ ասուպային հոսքն այս տարի առավելագույն ակտիվության կհասնի լույս հուլիսի 30-ի գիշերը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի աստղացուցարանի (պլանետարիում) մամուլի ծառայությունից:
«Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Հարավային դելտա-Աքվարիդներ ասուպային հոսքը Ջրհոսի համաստեղությունից կհասնի գործողության առավելագույնին: Ասուպների միջազգային կազմակերպության կանխատեսումներով՝ սպասվում է մինչև 16 ասուպ մեկ ժամում»,- ասել են աստղացուցարանում:
Հարավային դելտա-Աքվարիդներ ասուպային հոսքը Ջրհոսի համաստեղությունից տեղի է ունենում ամեն տարի հուլիսի կեսերից մինչև օգոստոսի կեսերը:
0Comments