Գաղտնիք չէ, որ Ամերիկան ու Ֆրանսիան ձեռքերը վաղուց լվացել էին Հայաստանի եւ Ղարաբաղի հարցից։ Ռուսաստանը դարձել էր թիվ մեկ միջնորդը ու որոշողը։ Այդ իսկ պատճառով, Ռուսաստանը փորձում էր ամեն գնով կյանքի կոչել լավրովյան պլանը։
Շատ է խոսվել այդ պլանի մասին։ Այն ձևակերպվել է 5+2 շրջանների վերադարձ Ադրբեջանին։
Ինչպես հայտնի է, ըստ պլանի սկզբից պետք է վերադարձվեին ազատագրված հինգ շրջանները՝ Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրահիլը, Կուբաթլուն ու Զանգելանը, իսկ Արցախը պետք է ստանար միջանկյալ կարգավիջակ, որը միջազգայնօրեն ավելի բարձր էր, քան այդ պահի Արցախի կարգավիճակը։ Հետագայում պետք է նշանակվեր հանրաքվե, որի արդյունքներից էր կախված լինելու մյուս երկու շրջանների՝ Քաշաթաղի ու Քելբաջարի վերադարձը։
Հենց երկրորդ փուլում էր թաքնված հայկական շահը։ Աշխարհի, այդ թվում Ռուսաստանի համար պարզ էր, որ Ալիևը երբեք չի ճանաչելու հանրաքվեի այնպիսի արդյունք, որով Արցախը աշխարհի կողմից կճանաչվեր անկախ պետություն, հետևաբար երկրորդ փուլը չէր իրականանա։
Ստացվում է, Լավրովյան պլանը, ոչ թե 5+2 էր, այլ հինգ շրջան Ադրբեջանին, երկու շրջան Հայաստանին։
Հարց է առաջանում, եթե Լավրովյան պլանը այդպես էր կյանքի կոչվելու, այդ դեպքում ինչու Սերժ Սարգսյանը հավանություն չէր տալիս այդ պլանին։ Իմ կարծիքով, Սերժ Սարգսյանը երկու խնդիր էր լուծում, մերժելով
Լավրովյան տարբերակը։
1. Եթե Ադրբեջանը հրաժարվեր երկրորդ փուլից, այդ դեպքում Հայաստանը հրաժարվում էր որևէ զիջումից, իսկ հնարավոր ռազմական գործողությունների պատասխանատվությունը պետք է կրեր Մինսկի խումբը։
2. 2011թ-ի Կազանյան փաստաթղթի վերջին պահին մերժման փորձը ունենալով, Սերժ Սարգսյանը սպասում էր, որպեսզի առաջինը Ալիևը պաշտոնապես համաձայնվի Լավրովյան պլանին։
Հ.Գ. Լավրովյան պլանով կամ ունենում էինք Արցախի ճանաչված
Հանրապետություն, կամ Մինսկի խումբը անվերջ բանակցում էր Ադրբեջանի հետ։
0Comments