Երբ Նիկոլի կողմից խաբված, մանիպուլացված զանգվածը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, վարչապետ Սարգսյանը խոսում էր Արցախի խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու և այդ հիմնախնդիրը վերջնականապես կարգավորելու իր պարտավորվածության մասին, - հայտարարել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ հրապարակելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 2018 թվականի հարցազրույցը՝ Շանթ հեռուստաընկերությանը։
«Նրան քննադատում էին պաշտոնավարումը շարունակելու համար, չէին ընկալում ի՞նչ է ասում: Միայն հիմա` 2,5 տարի հետո ոմանց համար պարզ դարձավ, ինչի մասին էր խոսում Սերժ Սարգսյանը»,- նշել է Ա.Զաքարյանը:
Նկատենք, որ այս հարցազրույցում դեռեւս ՀՀ երրորդ նախագահը հայտարարել էր, որ դա խաղաղության ճանապարհը չէ՝ ասել ամբողջը մերն է ու վերջ։
Հարցազրույցը տեղի է ունեցել 18.04.2018 թ.
0Comments