Զատկական ուրախություն. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Մի կողմ դրեք անցյալի ու ապագայի մասին ունեցած ձեր բոլոր մտածումները

Հիսուս

Ապրիլի 8

Ահավասիկ Իմ Սրբազան Ձեռքը դնում եմ ձեզ վրա՝ Օրհնելու համար: Սիրով ու կարոտով սպասեք այդ մեղմ  հպումին, որովհետև սպասումի պահին անգամ ուրախությամբ ու հուզումով կհամակվի ձեր ողջ էությունը՝ լուսավորվելով ու ջերմանալով Իմ Ներկայության Արեգակով:

Զատկական այս սուրբ շրջանի մեջ մտահոգություն պատճառող ամեն մի հոգս մի կողմ թողեք: Թուլացրեք երկրի վրա եղած ձեր բոլոր կապերը. թողեք կանքի հոգսերը, նրա սիրտ մաշող ծանրությունները, անգամ նրա ուրախությունները: Ցած թողեք ձեր ձեռքերը, թուլացրեք, թեթևություն հագեք, որպեսզի Զատկի ճշմարիտ ուրախությունը կարողանա իր մեջ առնել ձեզ: Մի կողմ դրեք անցյալի ու ապագայի մասին ունեցած ձեր բոլոր մտածումները: Հեռու վանեք ամեն ինչ՝ ընդունելու համար Հոգևոր Կյանքը և ուրախությունը Զատկական Խորհրդի:

Երբ մարդը օգնություն ստանալու համար աղաղակում է ուժգին, շատ հաճախ իր երկու ձեռքով ամուր բռնած է լինում երկրավոր մի գանձ այնպես, որ երրորդ ձեռք չունենալով՝ չի կարողանում վերցնել Իմ Տվածը, որ մեծ սիրով իրեն եմ պարզում: Զատիկը տարվա ամենահրաշալի շրջանն է: Անսպառ Օրհնություն՝ դրված ձեր տրամադրության տակ: Զոհեք ամեն բան՝ Այն ունենալու համար: