Իմ շվաքի տակ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ես կանգնած եմ ձեր և ձեզ պաշարած թշնամիների միջև

Հիսուս

Դեկտեմբերի 16

Ի միտ ունեցեք այս ճշմարտությունը. ամեն օր պետք է ապրել Իմ Զորության մեջ և Իմ Ներկայության գիտակցությունը շարունակ ունենալ՝ անգամ այն ժամանակ, երբ ուրախության պակասը զգաք:

Հիշեք նաև, որ եթե երբեմն ձեր կյանքի վրա ստվեր է ծանրանում, այդ դեռ չի նշանակում, թե Իմ ներկայությունը հեռացել է ձեզնից: Պարզապես այդ Իմ Ստվերն է, երբ Ես կանգնած եմ ձեր և ձեզ պաշարած թշնամիների միջև:

Ձեզ շատ սիրելի ու մտերիմ բարեկամների հետ խաղաղ ու լուռ օրեր ունեք դեռ ապրելու:

Դուք բնավ չեք կասկածում նրանց սիրո անկեղծությանը, թեև չեք լսում նրանց ուրախ ծիծաղը, բայց պարզորեն զգում եք մտերմությունից ծնվող նրանց ուրախության խայտանքը: