Ֆիլմերում ալկոհոլի ցուցադրությունը կարող է պատճառ հանդիսանալ, որ դեռահասները խմելու սովորություն ձեռք բերեն

Health Day-ը հաղորդում է, որ հետազոտությանը մասնակցել է ամերիկացի 10-14 տարեկան 6500 երեխա

Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ շատ ֆիլմեր նայելը, որտեղ ցուցադրվում է ալկոհոլ, կրկնապատկում է հավանականությունը. որ դեռահասները կսկսեն ալկոհոլ օգտագործել և առավել հավանական է, որ այս դեռահասները հետագայում կունենան առողջական խնդիրներ՝ ալկոհոլի պատճառով:

Ըստ գիտնականների՝ իրենց հետազոտության արդյունքները թույլ են տալիս առաջարկել, որ ԱՄՆ-ի ֆիլմ արտադրողները ֆիլմերում միևնույն սահմանափակումներն ունենան ալկոհոլի դեպքում, ինչպես, որ ունեն ծխախոտի դեպքում:

Health Day-ը հաղորդում է, որ հետազոտությանը մասնակցել է ամերիկացի 10-14 տարեկան 6500 երեխա, որոնց հարցեր են տվել ալկոհոլի օգտագործման մասին, և թե արդյոք ինչպիսի գործոններ են ազդում իրենց վրա:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ երկու տարի տևած հետազոտության ընթացքում ալկոհոլ օգտագործող երեխաների թիվը կրկնապատկվել է, և դրա հիմնական պատճառը եղել է ֆիլմեր դիտելը, որտեղ կա ալկոհոլի ցուցադրություն: Հետազոտությունն այսօր հրապարակվել է BMJ Open ամսագրում: