7-ամյա տղան մոր վարկային քարտով 10 հազար դոլար արժողությամբ խաղալիք է գնել համացանցում

Հուսահատ կինը դիմել է բանկին, ինչպես նաև eBay և PayPal վճարման համակարգերին

Սիդնեյի բնակչուհի Դոնա Ջեյկոբը ցնցվել է՝ տեղեկանալով, որ իր բանկային հաշվից 10 հազար դոլար է դուրս գրվել․ պարզվել է, որ այդ գումարը ծախսել է նրա՝ աուտիզմով տառապող 7-ամյա տղան։

Օգտագործելով իր մոր վարկային քարտը՝ նա eBay- ի առցանց աճուրդում գնել է Coles Stikeez հավաքածուից մի փոքրիկ արձանիկ՝ «կպչունիկ», որը կոչվում է Ոսկե Billy-Banana: Այն հազվագյուտ իր է, որը ցանկանում են ձեռք բերել շատ կոլեկցիոներներ։ Սովորական Billy-Banana-ները բազմաթիվ են, մինչդեռ դրանց ոսկե նմանակները ընդամենը 100 հատ են արտադրվել։ Վերջերս այդպիսի արձանիկներից մեկը վաճառվել է 20 հազար դոլարով։

47-ամյա Դոնան պատմել է, որ իր որդին Coles Stikeez հավաքածուի երկրպագուն է և խնդրել է իրեն գնել այդ արձանիկը, սակայն ինքը մերժել է՝ ասելով, որ դա իրենց բյուջեի մեջ չի տեղավորվում։ Այնուհետև տղան ինքնուրույն օգտվել է մոր համակարգչից և վարկային քարտից, որի տվյալները պահպանված են եղել։

Image result for Coles Stikeez

Ինչպես գրում է Daily Record-ը, Դոնան, որը մի քանի օր անց ստացել է գնման հաստատման ծանուցումը, դիմել է վաճառողին և խնդրել է չեղյալ հայտարարել գործարքը: Սակայն վաճառողը հրաժարվել է գումարը վերադարձնելուց։ Հուսահատ կինը դիմել են բանկին, ինչպես նաև eBay և PayPal վճարման համակարգերին: Ի վերջո eBay-ը համաձայնել է փոխհատուցել վնասը` ընդառաջ գնալով ավստրալուհու խդրանքին:

Image result for Семилетний мальчик купил в интернете за 10 тысяч долларов игрушечную фигурку по кредитке матери (фото)