Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 22-ին, ժամը 15:54-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է. որ հրդեհը բռնկվել է Կութ գյուղի Էդվարդ Բալասանյան փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։28-ին, մարվել՝ 19։33-ին։
Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 150 քմ։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
0Comments