Իննը անգամ կծելով ուղևորը պոկել է վարորդի ականջը․ Տեսանյութ

Մանրամասներ
վ

Թուրքիայի Հաթայ քաղաքում ուղևորի և երթուղային տաքսիի վարորդի միջև «արա» բառի պատճառով ծագած վիճաբանությունը սարսափ ֆիլմ հիշեցնող ավարտ է ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վարորդին ինն անգամ կծած ու ականջը կտրած ուղևորը հափշտակել է վարորդի գրպանից ընկած գումարը։ Ավելի ուշ պարզվել է, որ հարձակվողը մի քանի օր առաջ կծել և վիրավորել է ևս մեկ ուրիշին:

Այս ցնցող դեպքը արձանագրել են անվտանգության տեսախցիկները։

Երթուղայինի վարորդ Շեֆիք Վուրալը պատրաստվելիս է եղել սկսել Էրզին-Ադանա երթուղին, երբ վերջին պահին ուղևորը նստել է մեքենան։ Երբ Վուրալը ուղևորին խնդրել է վճարել ուղեվարձը, նա ստացել է «առ արա՛» պատասխանը: «Արա» բառին ի պատասխան՝ Վուրալն արձագանքել է՝ «ի՞նչ է պատահել»։ Դրանից հետո ուղևորը սկսել է հայհոյել վարորդին։

Ստեղծված իրավիճակից զայրացած ուղևորը հարձակվել է վարորդի վրա՝ կծելով նրա ականջը: Վարորդի ականջը կտրվել է։ Նրան օգնության են հասել գործընկերները։