Քայլեք Իմ սիրո ուղեկցությամբ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ապրեք Իմ Սիրո տարածքում

Հիսուս

Սեպտեմբերի 8

Երբ ձեզ թվա, թե Ես դադարել եմ հոգալ ձեր կարիքները, թողեք այդ, որովհետև այդպես չէ: Դուք այդ ժամանակ պարզորեն ձեր շուրջը նայեք՝ տեսնելու, թե ինչ կարող եք տալ ուրիշներին: Անպայման պետք է տաք որևէ բան:

Երբ թվա, թե Իմ Կողմից Տալը պակասում է, նշանակում է Լճացում կամ Խցանում է առաջացել: Այդ ժամանակ դուք ողորմածություն ցուցաբերեք՝ Տվեք այլոց, որ այդպես առաջն առնեք լճացումի կամ խցանումի, և հնար տաք, որ առատապես հոսի Իմ Հոգու շռայլումը:

Իմ ներկայությունը՝ իբրև Սիրո արտահայտություն գիտակցելը, ամբողջովին փոխում է կյանքի իմաստը:

Երբ ճանաչում եք Ինձ, ձեր ողջ էությունը Ինձ բացվելով՝ ճշմարիտ հանդարտություն է ձեռք բերում: Իսկ հանդարտությունը Խաղաղություն է բերում, Խաղաղությունը՝ Ուրախություն: «Այն Խաղաղությունը, որ վեր է պատկերացումից» և այն «Ուրախությունը, որ ոչ ոք չի կարող խլել ձեզնից»:

Բառերն անկարող են արտահայտել այն Սերն ու Հոգածությունը, որ ունեմ ձեր նկատմամբ: Վստահ եղեք այս բանում և ուրախ՝ ձեր վստահության մեջ: Ապրեք Իմ Սիրո տարածքում: Այս խոսքերը մեծ նշանակության իմաստ են կրում: Արդարև, ուրախություն էլ կա, ուրախություն էլ, որովհետև հրճվանքն անպակաս է այն կյանքի համար, որ հաստատվել է օթևանում Իմ Սիրո: Այսպիսի կյանքը վերածվում է զվարթ ու հաղթական ընթացքի և ինքնաբերաբար հասնում հաղթանակի: Ուրեմն քայլեք՝ ուղեկցությամբ Իմ Սիրո: