Վարչապետը մատով փոշի է ստուգում Ջերմուկում

Էս ինչ սենսացիոն բան եք ասում

Նիկիոլ Փաշինյանի խոսքերով, Ամուլսարն այսօր էլ սար չէ, արդեն 400 միլիոն դոլարի քանդել են:

Այս պահին վարչապետը Ջերմուկում է ու հանդիպում է քաղաքացիների հետ:

Փաշինյանի խոսքերով, եթե ինքը տարիներ առաջ որոշում կայացնողը լիներ, հաստատ այլ որոշում  կկայացներ, սակայն արդեն պրոցեսներ են սկսվել, որոնք ընթանում են:

Վարչապետի հետ զրույցում տեղի բնակիչներից մեկն ասաց, որ քաղաքում ուժեղ փոշի կա, ամեն առավոտ մի մատ փոշի են մաքրում:

Փաշինյանն ասաց, որ պատրաստվում է էքսպերիմենտ անել. «Հիմա չմաքրված տեղ եմ գտնելու ու ձեռքս սենց անեմ»,-նշեց վարչապետը՝ ցույց տալով, թե ինչպես է ստուգելու փոշու առկայությունը:

Երբ Փաշինյանը դուրս եկավ պատշգամբ, ներքևում գտնվող քաղաքացիներից մեկն ասաց, որ հետևում է վարչապետի ուղիղ եթերին և լսեց վարչապետի ասած, թե սարն արդեն սար չէ: Քաղաքացին ասաց, որ այս փուլում էլ, եթե դադարեցվի, լավ կլինի:

Վարչապետի հետ զրուցող կինը, ով ԱՄՆ-ից է վերադարձել Հայաստան, վարչապետին հավաստիացրեց, որ ԱՄՆ-ում կյանքն այնքան լավ չէ, ինչպես ներկայացնում են:

«Էս ի՞նչ սենսացիոն բան եք ասում»,-կատակեց վարչապետը:

Վարչապետի զրուցակիցը խնդրում է թույլ չտալ հանքի շահագործումը: