Յուպիտերը «կլանել է» հարևան մոլորակը, և դրա հետևանքով քիչ է մնացել՝ պայթի: Ճապոնիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի աստղագետները պնդում են, որ դա կարող էր հանգեցնել աղետների՝ ամբողջ մոլորակի մասշտաբով:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, միջազգային փորձագիտական խմբի ներկայացուցիչները ուսումնասիրել են Յունոնա տիեզերագիտական ապարատից ստացված լուսանկարները և սարսափել. Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը կարող էր ձևավորվել հարևան մոլորակի կլանման արդյունքում, ինչը մեծ պայթյունի պատճառ կդառնար:
Հետազոտողները պարզել են, որ 4,5 միլիարդ տարի առաջ՝ ձևավորման շրջանում, գազային հսկան նախամոլորակ է կուլ տվել, որը 10 անգամ ավելի մեծ էր, քան Երկիր մոլորակը: Ըստ որոշ վարկածների՝ այդ գերհզոր ուժի հարվածը չեզոքացվել է մոլորակի՝ ի սկզբանե ձևավորված միջուկի շնորհիվ, և որոշ գործընթացների արդյունքում Յուպիտերը ստացել է այն տեսքը, ինչ տեսքով որ հայտնի է մեզ ներկայում:
0Comments