Ղրղզստանի լրատվամիջոցներից մեկի եթերում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը խոսել է ԵԱՏՄ առավելությունների մասին:
Նա նշել է, որ բոլոր ոլորտներում կան ինտեգրացիոն թվային ծրագրեր, որոնք պետք է համատեղ իրագործեն: Լրագրողի հարցին, թե որոնք են առավել արդիական ծրագրերը, Սարգսյանը պատասխանեց.
«Օրինակ` աշխատանքային միգրացիան ինչպես Ղրղզստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների համար խնդիր է: Գաղտնիք չէ, որ բազմաթիվ ղրղզներ ու հայեր ապրում են Ռուսաստանում և աշխատում ռուսական շուկայում: Ի՞նչ պայմաններ ենք նրանց համար ստեղծում, ինչպե՞ս են աշխատանք նրանք գտնում, բացի այդ առաջին բուժօգնությունը. բոլոր այս հարցերը բազմաթիվ մեր հայերնակիցների համար կարևոր են: Այս հարցերի լուծումն անշուշտ տալիս է դրական արդյունք: Ռուսաստանում աշխատանք ունենալու համար այսօր պետք չէ փոխել քաղաքացիությունը»,- ասել է Սարգսյանը:
Նա խոսել է նաև կենսաթոշակային համակարգի վերաբերյալ պայմանավորվածություն մասին: Սարգսյանի խոսքով՝ Ղրղզստանի քաղաքացիները, օրինակ, չեն կորցնի կենսթոշակի հաշվարկման կարգը:
0Comments