Ռուբեն Վարդանյանը հերթական «գաստրալյորն» էր, Արմեն Սարգսյանի նման:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը․
«Արցախի իշխանության ներկայացուցիչները վերահսկելի են Ալիևի ու Փաշինյանի համար, պարզվեց, որ Ռուբեն Վարդանյանն էլ չի տարբերվում նրանցից։ Սկզբում տպավորություն կար, որ Արայիկի և Նիկոլի կուսակցությունից չի, դրսից է եկել ու այլ տեսլական ունի։ Հիմա իր հայտարարություններով Վարդանյանը Արցախի հայաթափման գործընթացին է մասնակցում, քանի որ Արայիկ Հարությունյանը 1-2 տոկոս վարկանիշ ունի և նրա հետ համաձայն չլինողները, ըստ Ռուբեն Վարդանյանի, պետք է հեռանան։
Վարդանյանը Նիկոլ-Ալիև-Արայիկ պայմանավորվածությունների մի մաս է, իր դերով և հայտարարություններով նպաստում է Արցախը թշնամուն հանձնելու գործընթացին»,-նշել է Ղազարյանը։
Նրա կարծիքով Բաքուն կբացի Լաչինի միջանցքը, եթե երկու կողմից ադրբեջանական անցակետ դրվի։ Իսկ դա կնշանակի, որ արցախցի ցանկացած տղամարդ, ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է ձերբակալվել անցակետը հատելիս, քանի որ արցախյան պատերազմի բոլոր մասնակիցները Ադրբեջանում հանցագործ են համարվում և նրանց անունները Բաքվի ԱԱԾ ցուցակներում են։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
0Comments