Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է դատախազությունը։
Հիշեցնենք, որ երեկ անհայտ անձինք վնասել են Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան:
Նշենք, որ երեկ Վրաքննիչ դատարանում հետաձգվել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ դական նիստը, որից հետո Գրիգորյանի կալանավորման պահանջով ակցիա իրականացնող անձանց և փաստաբանի միջև վիճավբանություն էր տեղի ունեցել:
0Comments