Շատ տոներ, որոնք ծնվում են որեւէ երկրում եւ ունեն ազգային կարգավիճակ, ժամանակի ընթացքում միջազգային են դառնում (թեկուզեւ ոչ պաշտոնական) շնորհիվ նրա, որ դրանց ճանաչվածությունը տարածվում է նաեւ այլ պետություններում, գրում է Calend.ru-ն:
Նույնը կարելի է ասել նաեւ ԱՄՆ Գրքասերների ազգային օրվա (Book Lovers Day) մասին: Այն հայտնվել է ԱՄՆ-ում, տոնը գրեթե միանգամից երկրպագուներ է ձեռք բերել աշխարհի տարբեր երկրներում:
Այդ տոնը նշում են բանաստեղծները, պոետները, գրականագետներն ու հրատարակիչները, գրախանութներն ու իհարկե ընթերցողները, որոնց համար ստեղծվում են գրքերը: Հենց ընթերցողին է նվիրված համաշխարհային օրը:
Գրքի մոգությունն իր մեջ հատուկ գաղտնիք է պարունակում: Ընթերցել սիրող մարդու համար սիրելի գրքի հետ հանդիպումն ամենացանկալի պահն է, իսկ նոր գրքի ընթերցանության սկիզբը՝ մի նոր գաղտնիք, որը նա պետք է լուծի, մի աշխարհ, որում նա պետք է ընկղմվի իր գիտակցությամբ եւ երեւակայությամբ:
0Comments