«Բարսելոնայի» վերջին մարզումը Ճապոնիայում

Հուլիսի 27-ին Կոբեում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13։00-ին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» վերջին մարզումն է անցկացրել Ճապոնիայում։

Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը մրցաշրջագայության վերջին խաղում կմրցի ճապոնական «Վիսել Կոբեի» հետ, որի կազմում հանդես են գալիս «Բարսելոնայի» նախկին աստղեր Անդրես Ինյեստան ու Դավիդ Վիլյան։

Հուլիսի 27-ին Կոբեում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13։00-ին, գրում է NEWS.am SPORT: