
Հայտնի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը՝ Պորտուգալիայի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին պատմել է իր տպավորությունների մասին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի հետ առաջին հանդիպումից հետո։ Թերթի փոխանցմամբ՝ Elle–ին տված հարցազրույցում Ջորջիանան պատմում է․
«Ես և Կրիշտիանուն սիրահարվեցինք առաջին հայացքից։ Երբ առաջին անգամ տեսա նրան, ինձ թվաց, թե ժամանակը կանգ է առել։ Այսքան գեղեցիկ ու ուշադիր տղամարդ չեմ տեսել։ Նա ամենագեղեցիկ տղամարդն է, ում ես երբևէ տեսել եմ:Այո, ես աշխարհի լավագույն խաղացողի ընկերուհին եմ»։
Մոդելը նշել է, որ իրենց հարաբերությունները թույլ են տվել իրականացնել իր շատ երազանքներ, բայց ես ինքը միշտ նույն ձգտումով է մոտեցել այն ամենին, ինչ արել է, անկախ նրանից՝ հավաքարար է վաճառողուհի, թե մոդել։

0Comments