Բորիս Ջոնսոնը կդառնա Բրիտանիայի նոր վարչապետը

Իշխանության պաշտոնական հանձնումը գործող վարչապետից նորին տեղի կունենա չորեքշաբթ

Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավար է  ընտրվել ԱԳ նախկին նախարար եւ Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը: Երեքշաբթի այս մասին հայտնել է կուսակցության իշխող կոմիտեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Չորեքշաբթի Ջոնսոնը կդառնա երկրի վարչապետ այն բանից հետո, երբ գործող վարչապետ Թերեզա Մեյը վայր կդնի իր լիազորությունները:

Քվեարկությունների շարքից հետո ընտրարշավի եզրափակիչ հասածներին որոշել է կառավարող Պահպանողական կուսակցության խմբակցությունը Համայնքների պալատում, իսկ ամփոփիչ որոշումը կատարելու են թորիների կուսակցության շարքային անդամները, որոնք քվեարկելու են փոստով։

Իշխանության պաշտոնական հանձնումը գործող վարչապետից նորին տեղի կունենա չորեքշաբթի, Մեյի համար խորհրդարանում պատգամավորների հարցուպատասխանի վերջին նստաշրջանից հետո։ Եղիսաբեթ II թագուհին կընդունի Մեյի հրաժարականը եւ կխնդրի նոր վարչապետին ձեւավորել կառավարություն։ Առանցքային պաշտոններին նշանակումը, ինչպես սպասվում է, կհայտարարվի չորեքշաբթի երեկոյան, գրում է news.am: