Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն Instagram-յան էջում պատասխանել է հետեւորդների հարցերին, որի ընթացքում կիսվել է նաեւ ընտանեկան լուսանկարներով։
Մասնավորապես հարցին, թե որն է իր կյանքի բանաձեւը, երգչուհին պատասխանել է. «Միշտ լինել անկեղծ, իրական»։ Երգչուհին նաեւ համատեղ լուսանկար է հրապարակել որդու հետ։ Երիտասարդ մայրիկն ու նրա որդին սպորտային գլխարկներ են կրում եւ ջերմ գրկախառնված են։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին բաց վարդագույն շրջազգեստ էր կրում, որը համադրել էր մուգ շապիկի հետ։ Կերպարն ամբողջացնում էին սպիտակ սպորտային կոշիկները, նույն գույնի պայուսակն ու արեւային ակնոցը։ Երգչուհին լուսանկարները չէր մեկնաբանել։
0Comments