Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնության երկրորդ տուրում «Սոչին» ընդունեց չեմպիոն «Զենիթին», որը հաղթանակ տարավ 2։0 հաշվով։
«Սոչիի» նորեկ, Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին։
«Զենիթը» 6 միավորով երկրորդն է՝ գոլերի տարբերությամբ հետ մնալով նույնպես երկու հաղթանակ ունեցող «Ուրալից»։
«Սոչին» երկու պարտություն է կրել եւ վերջին տեղում է։
Ռուսաստանի առաջնություն, երկրորդ տուր
«Սոչի» - «Զենիթ»՝ 0։2
Սերդար Ազմուն, 30, 11մ, Մագոմեդ Օզդոեւ, 88, գրում է NEWS.am SPORT:
0Comments