Ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին պատմել է, թե ինչ ծրագրեր ունի ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո։
«Այո, իհարկե, ես ցանկանում եմ դառնալ մարզիչ։ Աստիճանաբար գնում եմ այդ ուղղությամբ։ Գրեթե բոլոր մակարդակներն անցել եմ։ Երբ ավարտեմ կարիերաս, կտեսնեմ, թե ինչ հնարավորություններ կլինեն։ Ունեցել եմ որոշ առաջարկներ, բայց դեռ ֆուտբոլ եմ խաղում եւ հաճույք եմ ստանում»,- Ռունիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում Ռունին հաղթական գոլի հեղինակ էր դարձել սեփական կիսադաշտից կատարած հարվածով:
0Comments