Հուլիսի 19
Վախենալ, թե ուրիշներն ինչ կասեն, նշանակում է՝ հավատքի պակաս ունենալ Իմ հանդեպ: Այդպես չպետք է լինի: Այդ բոլոր դժվարությունները ձեր նկարագիրը մաքրագործելու գործողության վերածեք:
Դուք ձեզ տեսեք այնպես, ինչպես ձեր շուրջը եղածներն են տեսնում, ոչ թե՝ ինչպես դուք եք տեսնում: Աստծո առջև չափազանց խոնարհ ընթացք ունեցեք: Ես ձեզ կբարձրացնեմ, որովհետև ճանաչեցիք Իմ Անունը: Սակայն մինչև բարձրանալը դուք պետք է մաքրված ու լուսավորված լինեք:
0Comments