Ճանապարհը կմաքրեմ

Երբեք մի վհատվեք. դուք առաջնորդվում եք, զուր տեղը ծրագրեր մի կազմեք. Ես այն կազմել եմ արդեն, դուք կատարող եք և ոչ թե ճարտարապետ


Հունվարի 30

 

Ես Եմ ձեր վահանը: Մի վախեցեք: Իմացեք, որ ամեն ինչ կարգին է: Երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկը Իմ Կամքից դուրս որևէ բան անի ձեզ: Գիտեմ ապագան, տեսնում եմ մարդկանց սրտերը: Ես ձեզանից ավելի լավ գիտեմ, թե ինչի կարիք ունեք դուք: Բացարձակ վստահություն ունեցեք Իմ նկատմամբ: Դուք ենթակա չեք ճակատագրի քմայքներին կամ ուրիշների կողմից այս ու այն կողմ քշվելու: Դուք առաջնորդվում եք շատ հստակորեն, և նրանք, որ չեն ծառայում ձեր նպատակների իրականացմանը՝ Ես նրանց հեռացնում եմ ձեր ճանապարհից:

Կարևոր չէ, թե ինչ կպատահի: Երբեք մի վհատվեք. դուք առաջնորդվում եք: Զուր տեղը ծրագրեր մի կազմեք. Ես այն կազմել եմ արդեն: Դուք կատարող եք և ոչ թե ճարտարապետ: Առաջ ընթացեք շատ հանդարտ ու մեղմորեն: Ամեն ինչ ձեր օգուտի համար է կատարվում: Ամեն բանի համար վստահեք Ինձ: Գործերը, որ ձեզ համար եմ կատարում, կապահովեն ձեր բոլոր կարիքները: Ժայռ-Քրիստոսի վրա ձեր հիմքը հաստատելուց և Իրեն իրապես հավատալուց հետո և Նրա մեջ արմատավորվելուց ու հաստատվելուց հետո և Իմ Աստվածությունն իբրև ձեր կյանքի անկյունաքարը ընդունելուց հետո պետք է սկսեք կառուցել՝ իմանալով, որ ամեն ինչ կարգին է: