Սևանը կարծես թե վերադառնում է նախկին տեսքին

Այն ափերը, որոնք մի քանի օր ներկայացում էի, այսօր համեմատաբար մաքրվել էին

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս պահի դրությամբ մի քանի օր կանաչած և թունավոր գազ արտանետող Սևանը կարծես թե վերադառնում է նախկին տեսքին: Այն ափերը, որոնք մի քանի օր ներկայացում էի, այսօր համեմատաբար մաքրվել էին: Ճիշտ է , դեռ կանաչ է, դեռ որոշ չափով զգացվում է հոտը, բայց չես համեմատի անցած օրերի հետ: Ի դեպ, թռչունները նույնպես վերադարձել են:

Օդի ջերմաստիճանը այդ ափին +14 էր, քամի կար և լիճը ալիք ուներ»: