Կյանքիս լավագույն տարեդարձն էր

Գոհար Ավետիսյանը 26-ամյակի առթիվ մեծ խնջույք է կազմակերպել Երևանում

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը: Գոհարը 26-ամյակը նշել է Երևանում: Նա մեծ խնջույք է կազմակերպել Երևանի ռեստորանային համալիրներից մեկում:

«Կյանքիս լավագույն տարեդարձն էր»,- հրապարակած տեսանյութերից մեկին կից գրել է դիմահարդարը:

«Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան 2 հարազատ եղբայր և մի քույր, բացի այդ բազմաթիվ լավագույն ընկերներ ունենալը, որոնք միշտ սատարում են քեզ: Մի խոսքով՝ ես ուզում եմ առնվազն 3 երեխա, իսկ ավելի լավ է՝ 5»,- գրել է Գոհարն ու կից հրապարակել տեսանյութ, որում եղբայրն ասում է, որ բոլորին մաղթում է Գոհարի պես քույր ունենալ: