Ռեփեր Nipsey Hussle-ի հուղարկավորության ժամանակ կրակոցներ են հնչել

Մեկ հոգի մահացել է, երեքը՝ տուժել

Երեկ տեղի է ունեցել ռեփեր Nipsey Hussle-ի հուղարկավորությունը, որին մասնակցել են ավելի քան 20 հազար հոգի՝ այդ թվում Բիյոնսեն, Ջեյ Զին, Աշերը, Սնուփ Դոգը և այլք: Իր ցավակցություններն է հայտնել նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:

Լոս Անջելեսում ռեփերի հուղարկավորության ժամանակ կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնել է Deadline-ը: Կրակոցների հետևանքով մեկ հոգի մահացել է, իսկ 3-ը՝ տուժել:

Քանի որ արարողությանը շատ մարդիկ են եղել, ոստիկանությանը չի հաջողվել բռնել հանցագործներին:

Ոստիկաններն այժմ փնտրում են կասկածյալներին, որոնք դեպքի վայրից փախուստի են դիմել Hyundai մակնիշի մոխրագույն մեքենայով:

Հիշեցնենք, որ ռեփեր Nipsey Hussle-ին սեփական խանութի դիմաց մարտի 31-ին հրազենային վնասվածք են հասցրել, որի հետևանքով նա տեղում մահացել է: