Հուլիսի 4-ին, ժամը 13:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում տնակ է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 15:40-ին:
Այրվել են Դ.Ա.-ին պատկանող այգում գտնվող վագոն տնակը (24 քմ)՝ ամբողջությամբ, 100 քմ խոտածածկույթ եւ 5 պտղատու ծառ:
0Comments