Բրիտանացի 23-ամյա երգչուհի Դուա Լիպան հանդիպում է 20-ամյա Անվար Հադիդի հետ. նա Հադիդ քույրերի կրտսեր եղբայրն է, մոդել, դիզայներ, հեռուստահաղորդավար։
Երիտասարդները մի քանի հանդիպում են ունեցել, Մալիբուում ցուցահանդեսի մասնակցել, սակայն դեռեւս չեն շտապում հայտարարել հարաբերությունների մասին, հայտնում է The Sun-ը։
Անվարը Մալիբուում երեկույթ է կազմակերպել՝ հրավիրելով ընկերներին, որոնց շարքում է եղել նաեւ BRIT Awards 2019 մրցանակակիրը։ Երեկույթի ընթացքում արված լուսանկարները հրապարակվել են սոցիալական ցանցերում. Անվարը եւ Դուան զույգի պտավորություն են գործել։
Բոլորովին վերջերս Դուան բաժանվել է մոդել Այզեկ Կերյուից։ Հարաբերությունների ընթացում զույգը հասցրել է մի քանի անգամ բաժանվել։ Այդ շրջաններից մեկի ընթացքում Դուան սկսել է հանդիպել Պոլ Քլեյնի՝ LANY խմբի մենակատարի հետ, ինչից հետո կրկին վերադարձել է Այզեկի մոտ, գրում է style.news.am:
Նախորդ տարի Ջիջիի եւ Բելլայի եղբորը սիրավեպ էին վերագրում Քենդալ Ջենների հետ։
0Comments