Բաղադրիչներ
1. Սալորաչիր (առանց կորիզի) – 350 գ
2. Շոկոլադ – 200 գ
3. Ընկույզ
Պատրաստման եղանակը
1. Հալեցնել շոկոլադը:
2. Մինչ շոկոլադը հալվի, մշակել սալորաչիրը: Յուրաքանչյուր սալորաչրի մեջ կորիզի փոխարեն պետք է դնել մեկական ընկույզ:
3. Ամբողջովին հալված շոկոլադի մեջ գնդիկներ չպետք է լինեն: Ըստ ցանկության՝ շոկոլադի մեջ կարելի է ավելացնել վանիլին:
4. Սալորաչիրը թաթախել շոկոլադի մեջ:
5. Կոնֆետները դնել նախապես կարագով պատված ափսեի մեջ: Կոնֆետները դնել սառնարանի մեջ և սպասել, մինչև շոկոլադը կարծրանա:
0Comments