Մենք պետք է ամբողջ աշխարհին բացատրենք, որ սրանք մեզ ուզում են ոչնչացնել. Ա. Աբովյան

Նրա խոսքով հայ ազգը Արցախի հարցը լուծել է

Քանի դեռ Ադրբեջանն ու Թուրքիան մեր հարեւաններն են, միշտ կա պատերազմի վտանգ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Նրա խոսքով հայ ազգը Արցախի հարցը լուծել է, մնում է բոլոր ռեսուրսները սեւեռել դե յուրե այն լեգիտիմացնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է սահմանին լարվածությանը, Աբովյանը նշեց, որ Ադրբեջանը ֆաշիստական երկիր է եւ բնական է, որ այդ երկիրը բացի ատելությունից, բացի իրավիճակը լարելուց այլ ռեսուրս չունի:

«Մենք պետք է ամբողջ աշխարհին բացատրենք, որ սրանք մեզ ուզում են ոչնչացնել: Միակ տարբերակը, որ մեզ չոչնչացնեն, այն է, որ իրենցից կտրվենք: Միաժամանակ, մենք պետք է ունենանք հզոր բանակ, հզոր տնտեսություն»,-ասաց Աբովյանը: