«Անտա՞կտ». Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում

Ոչ պաշտոնական խողովակներով հարց են բարձրացնում

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռուսական վերնախավում չափազանց մեծ դժգոհության տեղիք է տվել:

Խնդիրն այն է, որ Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է: Հիմա ռուսական կողմը ոչ պաշտոնական խողովակներով հարց է բարձրացնում, թե ինչպես կարող է ՌԴ վարչապետին «անտակտ» որակող մարդը նման պաշտոն զբաղեցնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը ընդամենը փորձ էր այս ճգնաժամը ինչ-որ կերպ հաղթահարելու համար»: