Հունվարի 9-ի գիշերը Զառիթափ գյուղում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին խանութի դուռը, հափշտակել տարբեր ապրանքներ` խմիչքից մինչեւ օծանելիք: Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների եւ քննչական մարմինների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Երեւանի բնակիչ Արման Տ-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նրան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Կատարվում է նախաքննություն:
0Comments