Նոյեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Եղվարդի «Բելազների պարկ»-ի մոտ բախվել են Камаз և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Տեղում օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը բուժօգնություն է ցուցաբերել 1 հոգու, սակայն թե՛ վարորդները, և թե՛ բուժօգնություն ստացած քաղաքացին հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
0Comments