LG Electronics ընկերությունը մտադիր է դադարեցնել սմարթֆոնների արտադրությունը Հարավային Կորեայում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով KBS հեռուստաալիքին։
Նրա տվյալներով՝ ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել տարվա ընթացքում փակել Փհյոնթհեկ քաղաքի գործարանը Կյոնգիդո նահանգում։ Արտադրությունը նախատեսվում է տեղափոխել Վիետնամ։
Ներկա պահին LG Electronics-ը արտադրագծեր ունի Փհյոնթհեկում, Վիետնամում, Բրազիլիայում եւ Չինաստանում։ Ընդ որում՝ Հարավային Կորեայում հավաքում են գերազանցապես պրեմիում դասի սարքեր։
Կյոնգիդոյի գործարանում աշխատում է 1,4 հազար մարդ, նրան բաժին է ընկնում ընկերության սմարթֆոնների արտադրության 10-20 տոկոսը։ LG-ի ղեկավարությունը նախատեսում է ազատել աշխատակիցների մի մասին, իսկ մյուս մասին տեղափոխել այլ օբյեկտներ։
Ընկերության սմարթֆոնների արտադրության համար պատասխանատու ստորաբաժանումը 16 եռամսյակ շարունակ վճարային հաշվեկշռի դեֆիցիտ է գրանցել, որի կուտակված գումարը հասել է 3 տրլն վոնի (2,5 մլրդ դոլար)։
0Comments