Թե ինչո՞ւ է հարմար Հոլանդիայում ապրելը

Շատ տարածված է այստեղ բիզնես էմիգրացիան

 

Հոլանդիա ասելիս՝ շատերը ենթադրում են Ամստերդամը, և դա պատահական չէ, քանի որ այն Հոլանդիայի ամենագրավիչ քաղաքն է: Այն նաև աշխարհի ամենախիտ բնակեցված անկյուններից մեկն է, սակայն պրոֆեսիոնալներն ու վստահ բիզնեսմենները այդտեղ միշտ էլ իրենց տեղը կգտնեն:

Ամստերդամը դասական մեգապոլիս է` շատ լավ զարգացած ենթակառուցվածքներով: Այստեղ է տեղակայված նաև հսկայական օդանավակայանը, որը հանդիսանում է կարևոր տրանսպորտային հանգույց:Շատ տարածված է այստեղ բիզնես էմիգրացիան: Եթե դուք բիզնես եք դնում Նիդեռլանդներում, ապա ստանում եք երկրում կեցության իրավունք: Դրա համար բավական է ունենալ բավական ֆինանսական միջոցներ և կառավարման փորձ: Օրինակ, ձեր կայուն եկամուտը պետք է լինի ամսական 1000 եվրոյից ոչ պակաս:

Կարելի է Հոլանդիա տեղափոխվել ապրելու նաև աշխատանքային հրավերով: Ավելի հեշտ են աշխատանք գտնում այն մասնագետները, որոնց մասնագիտությունները պահանջարկ ունեն երկրում: Կարող են նաև մեկնել սեզոնային աշխատողները, սակայն անպայման պետք է ունենալ աշխատանքային հրավեր կեցության իրավունքի թույլտվություն ստանալու համար:

Էմիգրացիայի եղանակները…

Հաճախ օգտագործվող եղանակ է Հոլանդիայում կրթություն ստանալը: Ուսումնառության արժեքը մոտավորապես տարեկան 10-15000 եվրո է: Ուսումնառության ավարտից հետո կարելի է կամ ներկայացնել գործատուի հետ կնքած պայմանագիր, կամ հեռանալ երկրից:

Հետաքրքիր է այն փաստը, որ քաղաքացիություն ստանալու փաստաթղթեր հանձնելիս պարտադիր չէ Հոլանդիայի քաղաքացու հետ ամուսնանալը:

Բավական է մշտական զուգընկերոջ հետ ապրել 3 տարի, ինչից հետո կարելի է հավակնել Նիդեռլանդների քաղաքացիություն ստանալուն: Բայց այստեղ կա մի փոքր դետալ. Այդ զուգընկերը պետք է ամսական 1500 եվրոյից ոչ պակաս կայուն եկամուտ ունենա: Եթե հետագայում դուք բաժանվում եք ձեր այդ զուգընկերոջից, ապա քաղաքացիությունը կորցնում է իր ուժը:

Բնակարանային պայմանները…

Միջինը Նիդեռլանդների բնակչին ընկնում է 2 սենյակ, իսկ դա նշանակում է, որ բնակության պայմաններից դժգոհելու իրավունք նա չունի: Եվ դա հաստատվում է տոկոսային հարաբերությամբ. Հոլանդիայի բնակչության 92.5%-ը լիովին գոհ են իրենց բնակարանային պայմաններից: Այս ցուցանիշները բավականին բարձր են Եվրոպայի այլ երկրների համեմատությամբ:

Իրենց բնակարանը ապահովելու ու դրա հետ կապված բոլոր վճարները կատարելու համար Հոլանդիայի բնակիչները ծախսում են ընդհանուր եկամտի 21%-ը:

Եկամուտը Հոլանդիայում

Ինչ վերաբերում է աշխատավարձին, այստեղ ևս բողոքելու առիթ չկա: Տարեկան եկամուտը կազմում է մոտավորապես 25500 եվրո: Միևնույն ժամանակ ամենաապահովվածները վաստակում են տարեկան 48500 եվրո, իսկ անապահովները` 11000 եվրո:

Աշխատանքը Հոլանդիայում

Զբաղվածության մակարդակը նույնպես բավականին բարձր է: Աշխատանքային զբաղվածություն ունեն կանանց 70 և տղամարդկանց 80%-ը: Երկրի` բարձրագույն կրթություն ունեցող բնակչության 87%-ը ունի մշտական վճարվող աշխատանք:

Ինչ վերաբերում է գործազրկությանը, ապա 15-24 տարեկան բնակչության շրջանում այն 9,5% է կազմում: Համեմատության համար նշենք, որ Եվրոպայում միջին ցուցանիշը 16% է:

Միջինը Հոլանդիայի բնակիչները աշխատում են տարեկան 1381 ժամ: Եթե հանենք տոնական ու հանգստյան օրերը, ապա երկրի քաղաքացիները օրական 5,7 ժամ են աշխատում:

Կրթությունը Հոլանդիայում

Հոլանդիայի բնակիչները դպրոցում այնքան հաջող չեն սովորում, որքան, օրինակ, Ֆինլանդիայում, և այդ մասին խոսում է թվային հարաբերակցությունը: Այսպիսով, Հոլանդիայում դպրոցը հաջողությամբ ավարտում է տղամարդկանց 74 և կանանց 71%-ը:

Միջինը Հոլանդիայում արժանապատիվ կրթություն ստանալու համար նրա քաղաքացիները ծախսում են 18,6 տարի, ինչը նույնպես քիչ է, քան Ֆինլանդիայի բնակիչների պարագայում:

Առողջությունը Հոլանդիայում

Նիդեռլանդներում կյանքի միջին տևողությունը 81 տարի է` համապատասխանաբար` կանանց մոտ՝ 83, իսկ տղամարդկանց պարագայում` 79 տարի:

Բավականին մեծ են նաև առողջապահական ծախսերը: Միջինը դրանք կազմում են ՀՆԱ-ի 12%-ը:

Չնայած դրան` հարցվածների միայն 76%-ն են համարում, որ իրենց առողջությունն ու ինքնազգացողությունը լավ են: Դա ավելի ցածր ցուցանիշ է, քան բարձր կենսամակարդակ ունեցող եվրոպական այլ երկրներում:

Անվտանգությունը Հոլանդիայում

Երկրում անվտանգության զգացողությունը երկրի ընտրության տեսանկյունից հիմնական առաջնայնություններից է: Դա հանդիսանում է բարեկեցիկ հասարակության հիմնական բաղկացուցիչը:

Հարցված էՆիդեռլանդների բնակիչների 80%-ը հայտնել են, որ իրենց անվտանգ են զգում փողոցում գիշերը միայնակ գտնվելիս: Դա Եվրոպայում միջին ցուցանիշ է:

Պետք է նշել նաև, որ իրենք` Հոլանդիայի բնակիչները, հնարավորություն են ունեցել իրենց կյանքը 10 բալանոց համակարգով գնահատելու համար: Այսպիսով, միջին հաշվարկով ստացվել է 7,4 միավոր: Միևնույն ժամանակ ազգաբնակչության 82%-ը գոհ է իր կյանքից, քանի որ օրվա ընթացքում ավելի շատ դրական, քան բացասական էմոցիաներ է ստանում:

Ինչ վերաբերում է լեզվին, ապա, իհարկե, այն պետք է սովորել, հատկապես, եթե դուք պլանավորում եք այնտեղ մեկնել աշխատանքային հրավերով: Նիդեռլանդներում ամենուր լավ խոսում են անգլերեն, և դա շատ է օգնում առաջին շրջանում, բայց հետագայում պետական լեզուն իմանալը ձեզ համար լավ ծառայություն կմատուցի անշուշտ:

Հոլանդիան հիանալի դեմոկրատական երկիր է, ուր ձեզ չեն պարտադրի իրենց կարծիքը, ավանդույթներն ու մշակույթը: Դուք իրավունք կունենաք ապրել այնպես, ինչպես անհրաժեշտ ու ճիշտ եք համարում: Միակ խորհուրդը` չապրել այնպես, որ ձեր կենսակերպը խանգարի տեղի բնակչությանը: