Ապրիլի 19-ին` ժամը 19:00-ին, Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրա գլխավոր մրցակից, դերասան Վլադիմիր Զելենսկին կմասնակցեն բանավեճի:
Корреспондент-ի փոխանցմամբ՝ կողմերը մինչև այսօր չէին կարողանում համաձայնության գալ, թե ով պետք է նկարահանի բանավեճը և որ հեռուստաընկերությունները պետք է այն վերահեռարձակեն:
Թեկնածուները դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպեսզի վերջինս թույլ տա մեկ ժամով հետաձգել Հանրային հեռուստաընկերությունում նշանակված բանավեճը: Այն նախատեսված է ժամը 21:00-ին, սակայն թեկնածուները խնդրում են տեղափոխել բանավեճը ժամը 22:00-ին:
Մարզադաշտում նախատեսված բանավեճից հետո թեկնածուները պետք է հասցնեն մասնակցել Հանրային հեռուստաընկերությունում նշանակված բանավեճին, որից հետո՝ «Հետհաշվարկ» ծրագրին:
0Comments