Ամերիկյան արտադրության «Գահերի խաղը» հեռուստասերիալի ստեղծողները դրա վերջին՝ ութերորդ եթերաշրջանի ավարտին առնչվող բոլոր հարցերի պատասխանները քողարկել են թեմատիկ երգացանկում:
Ինչպես նշում է The Independent-ը, հեռուստասերիալի ստեղծողներ Դևիդ Բենիոֆն ու Դ. Բ. Ուայսը «Գահերի խաղ»-ի մոտալուտ ավարտի կապակցությամբ Spotify սթրիմինգային ծառայությունում սերիալի վերջին եթերաշրջանին նվիրված The End Is Coming խորագրով երգացանկ են հրապարակել:
«Եթերաշրջանի ավարտի պատասխանները 100%-ով քողարկված են երգացանկում: Թեև ոչ ոք մեզ չի հավատա, բայց դա ճիշտ է»,-ասել են Բենիոֆն ու Ուայսը՝ մանրամասնելով, որ երգացանկում 50 կատարում է ներառված:
«Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանը հեռարձակվելու է ապրիլի 14-ից:
«Գահերի խաղ»-ի հանգուցալուծումն «ամբողջովին քողարկված» է Spotify-ում հրապարակված երգացանկում
«Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանը հեռարձակվելու է ապրիլի 14-ից
0Comments