ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Հայաստանի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակում, հինգշաբթի ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լրագրողը Պեսկովից հետաքրքրվել է, թե արդյոք քննարկվել է Պուտինի եւ Փաշինյանի հեռախոսազրույցի թեման՝ չեղարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի աշխատանքի սառեցումը։
«Ոչ, այդ թեման չի քննարկվել նախագահի եւ վարչապետի վերջին հեռախոսազրույցի ժամանակ»,- պատասխանել է Պեսկովը։
Ավելի վաղ Պուտինը եւ Փաշինյանը հեռախոսով քննարկել են ինտեգրացիոն համագործակցության խորացմանն առնչվող արդիական հարցեր, առաջին հերթին էներգետիկայի ոլորտում։
0Comments