Քիչ առաջ մեր եվրոպացի հյուրերը խոսում էին եվրոպական երկրներում ֆինանսական և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալու մասին, նաև այդպիսի խնդիրներ են արձանագրվել միջազգային դիտորդական առաքելություններում, օրինակ Մոլդովայում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ–ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում նշել էր, որ 2025-ը նախընտրական տարի է և հնարավոր է որոշ դրսի ուժեր, այլ երկրներ փորձեն Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտել։
Հարցին՝ զեկույցում այդ ակնարկը Ռուսաստանի՞ն էր ուղղված, Խանդանյանը պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ Ռուսաստանը որպես գործընկեր երկիր և որպես մի երկիր, որը մշտապես հայտնում է, որ չի խախտում և հարգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, որևէ կերպ չի փորձի միջամտել մեր ընտրություններին»:
0Comments