Այս պահին բացառում եմ ռազմական էսկալացիան. Հայաստանն աջակիցներ շատ ունի. Խաչատուր Սուքիասյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Մերոնք շատ դիվանագիտորեն են աշխատում և ոչ մի սրացում չեղավ այդ մասով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամության սառեցմանը:

Հարցին, թե արդյոք հնարավոր է նոր էսկալացիա եւ եթե նման բան լինի, որ ովքեր կլինեն Հայաստանի աջակիցները, նա պատասխանեց. «Նախ, ես այս պահին բացառում եմ նման զարգացումը՝ ընդհանուր համաշխարհային տենդենցները գնահատելով, ընդհանուր գործընթացը գնահատելով: ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը նույնպես ասաց, որ պետք է աշխարհում այդ պատերազմները չլինեն:  Սա նշանակում է, որ նոր խոսք կա, նոր քաղաքականություն կա ու նոր պահանջ կա, դա փաստորեն որպես պահանջ հնչեց:

Ես կարծում եմ՝ աջակիցներ շատ ունի այսօր Հայաստանը, բայց մենք պետք է մեր աջակիցների վրա հույսը չդնենք, մենք պետք է կայուն, լուրջ պետություն լինենք իր հզոր մարտունակ բանակով, տեխնիկական հագեցվածության բարձր աստիճանով: Միշտ բոլոր ժամանակներում մենք պետք է տնտեսությունը զարգացնենք, բանակն էլ հզորացնենք, մեր հարևանների հետ էլ բարեկամ դառնանք, ընկերներ դառնանք:

Մենք պետք է նույն Թուրքիայի, Պարսկաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ տնտեսական փոխկապակցված հարաբերություններ ունենանք»: